NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Յոթ օր տեղեկատվական կայքի հարցումը
Յոթ օր տեղեկատվական կայքը փորձել է պարզել մարդկանց տրամադրությունները Երեւանի ավագանու ընտրություններից առաջ
Անցնող շաբաթ «7 օր» կայքէջում հարցում էր անցկացվել՝ Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների հետ կապված։ «Հայտ ներկայացրած կուսակցություններից ու՞մ օգտին կքվեարկեիք, եթե Երևանի ավագանու ընտրությունները լինեին առաջիկա կիրակի» հարցին՝ քվեարկողների 41%-ն իր ձայնը տվել էր ՀԱԿ-ին։ Այսինքն մեր հարցման մասնակիցները Երևանի քաղաքապետի պաշտոնում տեսել են Լևոն Տեր-Պետրոսյանին։
Բանն այն է, որ ըստ օրենսդրության, եթե որևէ ուժ հավաքում է 41 %, ապա ստանում է բոնուսային 10 % ևս, ու այդ դեպքում տվյալ ուժի ցուցակի 1-ին համարը դառնում է քաղաքապետ։ Ըստ հարցման՝ 2-րդ տեղում ԲՀԿ-ն է (28%), իսկ երրորդում՝ ՀՅԴ-ն ( 25%)։ Մնացած ուժերը չեն հաղթահարել նվազագույն 7% շեմը, այդ թվում' ՀՀԿ-ն (4 %)։
Անշուշտ, ինտերնետային հարցումը չի կարող 100 տոկոս ճշգրտությամբ տալ Երևանի ընտրողների ցանկությունների իրական պատկերը, քանի որ քվեարկել կարող են նաև մեր այն ընթերցողները, ովքեր չունեն Երևանում ընտրելու հնարավորություն կամ եթե նույն մարդն այլ համակարգչից է քվեարկում։ Այսինքն մեր հարցումն ավելի շատ բացահայտել է «7 օր» կայքէջի այցելուների քաղաքական նախապատվությունը։
Մեկ դիտարկում. մեր կայքէջի հարցման հաշվարկման մեխանիզմն այնպիսին է, որ 0,5 %-ից բարձր թիվը կլորացվում է մեծացման ուղղությամբ և հակառակը։ Արդյունքում՝ ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների հավաքած ձայների ընդհանուր տոկոսը կազմել է 101, որը թվերի կլորացման հետևանք է:
Մենք շնորհակալություն ենք հայտնում հարցման բոլոր մասնակիցներին:
