Հայաստան - Թուրքիա ՀԿ–ների Ֆորում

Մարտի 14–15–ին Երևանում տեղի ունեցավ Հայաստան–Թուրքիա ՀԿ–ների ֆորում։ Ֆորումին մասնակցեցին
տարբեր բնագավառներում աշխատող ՀԿ–ների
ներկայացուցիչներ՝ Հայաստանից և Թուրքիայից։ Երկու օրվա ընթացքում
նրանք քննարկեցին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ քաղաքացիական երկխոսություն
հաստատելու համար անհրաժեշտ միջոցները։

Ֆորումը կազմակերպվել էր Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի (Անկարա,
Թուրքիա) և Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ–ի (Երևան, Հայաստան)
համագործակցությամբ՝ Թուրքիայում Մեծ Բրիտանիայի Դեսպանության ֆինանսական
աջակցությամբ։

Ֆորումի նպատակն էր երկխոսություն հաստատել Հայաստանի և Թուրքիայի ՀԿ–ների միջև,
ինչպես նաև զարգացնել երկու երկրների ՀԿ–ների հնարավորությունները՝ տարածաշրջանում
ընդհանուր խնդիրների կարգավորման վերաբերյալ ռազմավարություններին ներգործելու
համար։ Քննարկման հիմնական թեմաներն էին գենդերը, երիտասադրությունը,
ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը, շրջակա միջավայրը։
Ֆորումի ընթացքում քննարկվեցին նաև տարբեր ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ, մշակվեցին
համագործակցությունը զարգացնելու ռազմավարություններ։