NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Երևանի ոստիկանները սկսել են «պայքարել» կաշառակերության հետ
Այսօր Երևանի ոստիկանները սկսել են ակտիվ «պայքարել» կաշառակերության հետ: Այդ ամոթալի երևույթի հետ պայքար սկսելու առիթ են հանդիսացել կանգառներում, ուսումնական հաստատությունների պատերին և այլ մարդաշատ վայրերում փակցված մայրաքաղաքի բուհերի տասնյակ դասախոսների ֆոտոնկարները:
Դասախոսների ֆոտոնկարները բնորոշվում էին որպես «Կաշառակերներ»: Բացի ֆոտոնկարներից և բնութագրից, պոստերները պարունակում էին նաև «հայ ուսանողների նոր սերդնի դաստիարակների ծառայողական ցուցակի» մասին կարճ տեղեկատվություն:
Պոստերները քաղաքում, առավելապես ուսանողների շրջանում, տարօրինակ աշխուժություն էին առաջացրել: Մետրո «Երիտասարդական» կայանրանի գետնանցումի մոտ ոստիկանությունն արդեն մեկուսացրել է մի հատված և ակտիվ «պայքարում» է կաշառակերության հետ. ճիշտ է մի փոքր տարօրինակ կերպով` պոկելով դասախոսների նկարները:
Իսկ Երևանի մանկավարժական համալսարանի ղեկավարությունն արդեն հրամայել է համալսարանի պատերից պոկել սեփական դասախոսոների նկարները, որոնք ուսանողության մեջ մեծ հետաքրքրություն էին առաջացրել: Բուհի պատերն արդեն լվացվել են, սակայն հայտնի չէ, արդյո՞ք նույն հեշտությամբ կմաքրվի այդ հաստատության և առանձին անհատների հեղինակությունը:
Նշենք, որ ավելի վաղ կաշառակերության պատճառով ձերբակալվել է միայն Երևանի պետական համալսարանի արտասահմյանյան գրականության ամբիոնի դասախոս Կառլեն Մատինյանը: Նա ձերբակալվել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից` կաշառք ստանալու մեղադրանքով:
