Արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանեց ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը

ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանի պատասխանը այսպես մեկնաբանեց մի քանի օր առաջ ԱՄՆ պետքարտուղարության կողմից հրապարակած մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցը, որը քննադատություն է պարունակում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ՝ «Զեկույցը պարունակում է որոշակի արդարացված քննադատություն, սակայն ակնառու է նաեւ միակողմանի աղբյուրների վրա հիմնված եզրակացությունների առկայությունը, ինչը նկատի չի առնում գործընթացների զարգացման համեմատական դինամիկան եւ արձանագրված դրական միտումները:
Մենք բազմիցս նշել ենք, որ անկախ զեկույցներից եւ դրանց բովանդակությունից Հայաստանի իշխանությունները վճռական են շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը, քանզի դա մեր ժողովրդի գիտակցված ընտրությունն է:»