NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մարդու իրավունքների դասընթաց Հայաստանի Ոստիկանության ակադեմիայում
Փետրվարի 24-ին Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հկ–ն մեկնարկեց մարդու իրավունքների դասընթաց Հայաստանի Ոստիկանության ակադեմիայում։ Դասընթացը կվարեն իրավաբան եւ իրավապաշտպան, որոնք նաեւ մասնակցել են դասընթացների պատրաստմանը։ Հատուկ ուշադրություն կդարձվի խոշտանգումների խնդրին եւ ազատության իրավունքին։ Դասընթացը կշարունակվի ութ շաբաթ, շաբաթական մեկ օր։ Այն ներառում է դասախոսություններ, գործնական աշխատանք, համապատասխան դերային խաղեր։ Ամբողջ դասընթացն ինտերակտիվ է, կլինեն քննարկումներ, կարծիքների փոխանակում։
Source Url:
