Հաստատվել է հատուկ տարածքների ստեղծման կարգը

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստում հաստատվել է բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման կարգը։
Նիստից հետո ՀՀ բնապահպանության նախարար Արմեն Հարությունյանը տեղեկացրել է, որ տվյալ կարգի հաստատումը ազգային օրենսդրության պահանջն է։ «Կարգը կարգավորելու է բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման ընթացակարգերըª բուսական և կենդանական աշխարհների կենսաբազմազանության ապահովման նպատակով»,-հայտարարել է նախարարը։

Ինչպես ասվում է կառավարության որոշման մեջ, բնության հատուկ պահպանվող տարածքները ատեղծվում ենª հիմք ընդունելով, մասնավորապես, էկոհամակարգերի, գլոբալ, տարածաշրջանային կամ ազգային մակարդակով հազվագյուտ, անհետացող կամ վտանգված բուսական եւ կենդանական տեսակների, Հայաստանի Կարմիր գրքում կամ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված բուսական կամ կենդանական տեսակների առկայությունը։

Ներկայումս ՀՀ ԲՀՊՏ համակարգն ընդգրկում է երեք պետական արգելոց, երկու ազգային պարկ և արգելոցային 25 գոտի։

Համաձայն «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման պետական ռազմավարություն և գործողությունների ազգային ծրագրի», մինչև 2010թ. նախատեսված է հանրապետության տարբեր մարզերում ստեղծել մի շարք նոր հատուկ պահպանվող տարածքներ: