NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հանուն առողջության
Կառավարության այսօրվա նիստում փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2003թ. հունվարի 30-ի «Ոստիկանության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը, ինչպես նաև այդ հաստատության բժշկական ծառայությունից օգտվող մարմինների (ծառայողների) ցանկը սահմանելու մասին» N113-Ն որոշման մեջ» դրանով հաստատված N2 հավելվածը «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու նպատակով:
Ինչպես հաղորդում են կառավարությունից, փոփոխության արդյունքում երկարամյա ծառայության կամ հաշմանդամության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ` սահմանված կարգով ոստիկանությունից պահեստ արձակված անձանց ընտանիքների անդամներին ևս հնարավորություն կընձեռնվի օգտվելու ոստիկանության բժշկական վարչության բուժկանխարգելիչ հիմնարկներում բժշկական սպասարկման իրավունքից:
