NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Միլիոնների խախտումներ յոթ ոլորտներում
ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը այսօր հայտարարել է, թե Հայաստանի նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայությունն անցնող տարվա երկրորդ կիսամյակում ուսումնասիրություններ է անցկացրել բնապահպանության, առողջապահության, կրթության և գիտության, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի նախարարություններում, անշարժ գույքի պետական կադաստրում, Երևանի քաղաքապետարանում, պետական գնումների գործակալությունում, պետական եկամուտների կոմիտեում եւ հայտնաբերել բազմաթիվ խախտումներ, որոնց համար տույժ և տուգանք է կիրառվել՝ հասնելով միլիոնավոր դրամների։
Ծառայության ղեկավարը հիմնականում ներկայացրել է մի քանի ոլորտների ուսումնասիրությունների արդյունքները, նշել, որ դրանց արդյունքում իրենք 630 դիմումներ են ուղարկել գլխավոր դատախազությանը։
Հովհաննես Հովսեփյանը ցավով նշել է, որ ինքը շատ բան ունի լրագրողներին ասելու, և շատ է ցանկանում, որ առաջիկա տարիներին խախտումների վերաբերյալ ասելիքը շատ չլինի։ Նախագահի վերահսկողության ծառայության պետը վստահեցրել է, որ բոլոր խախտումների վերաբերյալ նախագահ Սարգսյանի կողմից պատժելու հանձնարարական ունեն և խախտում կատարած որևէ մեկը անպատիժ չի մնալու։
Բնապահպանության նախարարությունում կատարած ուսումնասիրությունների արդյունքում Երևանում և մայրաքաղաքի մերձակա տարածքներում, Հովհաննես Հովսեփյանի ներկայացմամբ, հայտնաբերել են 19 ոչ մետաղական հանքեր, որոնցից 15–ում մեծաքանակ խախտումներ են հայտնաբերել՝ մոտ 242 մլն. դրամի։ Այս նախարարության ուսումնասիրությունների շրջանակում ստուգումներ են եղել նաև Սևան ազգային պարկում՝ մոտ 36 սուբյեկտների մոտ ու հայտնաբերել են 620 մլն. դրամի խախտումներ։ Նախագահի վերահսկողության ծառայության պետը խախտումներ կատարած սևանյան սուբյեկտներից նշել է ,Քարակերտե, ,Մայամիե և ,Լավանդա Սիթիե կենտրոնների անունները։ Վերահսկողական ծառայությունը Սևանում հող վարձակալած 942 սուբյեկտներից գրեթե կեսի մոտ թղթաբանական խախտումներ է հայտնաբերել՝ նրանք չեն ունեցել պետական գրանցում և բյուջե հարկ չեն մուծել՝ խնայելով 30 մլն. դրամ։
Հովհաննես Հովսեփյանի ներկայացմամբ, պետական կադաստրում ևս խախտումներ են հայտնաբերվել՝ մասնավորապես շատ սուբյեկտներ առանց լիազոր մարմնի սեփականության վկայական են ձեռք բերել։ Երևանի քաղաքապետարանի ուսումնասիրություններից նախագահի վերահսկողության ծառայությունը պարզել է ապօրինի շինարարության կանխման դեպքեր, ինչպես նաև ուղևորատարների գործունեության մեջ խախտումներ։ Ըստ Հովհաննես Հովսեփյանի, օրինակ, ամրագրված 20 երթուղային տաքսու փոխարեն երթուղի են դուրս եկել 30 մեքենա, ինչը ,լևի գործ էե։ Պետեկամուտների կոմիտեում ևս բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել։
Ըստ ծառայության ղեկավարի, օրինակ ներմուծված ապրանքների համար միլիոնավոր դրամների վաճառք են ձևակերպել մի անձի անունով, ով անգամ գոյություն չունի։
Նշելով, որ իրենք չեն կարող ուսումնասիրությունների ողջ ծավալը ներկայացնել՝ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը հավաստիացրել է, որ իրենք ամեն ինչ անելու են օրենքի գերակայությանը ծառայելու համար։ Նա վստահեցրել է, որ խախտումների արդյունքում մարդիկ պատիժներ են կրել, վարչության պետերի մակարդակով աշխատանքից ազատվածներ են եղել։ Այս ամենով հանդերձ, սակայն, Հովհաննես Հովսեփյանը խախտումներ կատարած որևէ պաշտոնյայի անուն չի նշել՝ ասելով, որ իրենք չեն հետաքրքրվում, թե տվյալ օբյեկտի տերն ում բարեկամն է, իրենք տեղյակ են միայն օբյեկտների փաստացի սեփականատերերի մասին, ովքեր, բնականաբար, պաշտոնյաներ չեն, որովհետև մեզանում որևէ պաշտոնյա իր անունով բիզնես չի գրանցու
Նախագահ Սերժ Սարգսյանի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանն այսօր նախագահականում հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձել է խաղատների գործունեության վերաբերյալ խախտումներին՝ տվյալներ է ներկայացնելով իրենց ծառայության կատարած ուսումնասիրությունների վերաբերյալ։
Այսպիսով, նախագահի վերահսկողության ծառայությունը, ըստ ղեկավարի, խախտումներ է հայտնաբերել շահումով խաղերի ու խաղատների գործունեության մեջ։ Հովհաննես Հովսեփյանը հայտարարել է, որ մասնավորապես ապօրինություններ են հայտնաբերել շահումով խաղերի գործուենության մեջ, ովքեր համակարգչային խաղերի անվան տակ խաղային ավտոմատներ են աշխատացրել։
Ըստ նախագահի վերահսկողություն ծառայության ղեկավարի, նման խախտումները բնորոշ են ոչ միայն Երևանի, այլև մարզային քաղաքների համար։
Հովհաննես Հովսեփյանը տեղեկացրել է, որՎերահսկողական ծառայությունը 306 մլն. դրամի ակտ է գրել ,Էտոսե խաղատան վրա
250 տոկոսով աճել են հանրապետության նախագահին ուղղված նամակները։ Վերջին 7 ամսում նախագահին 10 հազար դիմում է ուղղվելե,– այսօր հայտարարել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը։ Նա նշել է, որ քաղաքացիների բողոքների հիմնական մասն ուղղված է քաղաքապետարանին (դիմումների 24 տոկոսը) և դատաիրավական համակարգին (17 տոկոս)։
Հովհաննես Հովսեփյանը վստահեցրել է, որ նախագահի աշխատակազմը գնում է բոլոր դիմումների հետևից, և վերջին շրջանում նախագահին ուղղված դիմում–բողոքների 37 տոկոսին լուծում է տրվել։ Վերահսկողության ծառայության ղեկավարը նշել է, որ 37 տոկոսը լավ ցուցանիշ է՝ հաշվի առնելով հանգամանքը, որ դիմում–բողոքների մեծ մասը իրականությանը չեն համապատասխանում:
