NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Ձմեռ պապիկն այցելում է բոլորին»
«Ապագան բաց է» կրթական հասարակական կազմակերպությունը դեկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում «Ձմեռ պապիկն այցելում է բոլորին» խորագրով ակցիայի շրջանակներում նախաձեռնում է ամանորյա հյուրասիրություն Երևանի եւ մարզերի կարիքի մեջ գտնվող երեխաների համար (մանկատներ, հատուկ դպրոցներ, սոցիալապես անապահով ընտանիքներ):
Ակցիայի կազմակերպման գործում ՀԿ-ն ակնկալում է հասարակության յուրաքանչյուր անդամի աջակցությունը: Ակցիայի կարգախոսն է՝ «Յուրաքանչյուրիս տրամադրած նույնիսկ 1000 դրամը կօգնի ժպիտներ պարգևել երեխաներին»:
ՀԿ–ի ներկայացուցիչները նշում են, որ գումարների բաշխման աշխատանքները կկազմակերպվեն թափանցիկ և բոլոր աջակիցների համար հասանելի տարբերակով, կհրապարակվի հաշվետվություն կտեղադրվի։
Իսկ Երեւանի քաղաքապետարանը խոստանում է, որ Ծննդյան Տոների կապակցությամբ արդեն դեկտեմբերի 22-ին կավարտվեն Հանրապետության Հրապարակի ձևավորման և Երևանում ամանորյա տոնածառի զարդարման նախապատրաստական աշխատանքները: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչության պետ Կամո Մովսիսյանը հայտարարել է, որ «Այս տարի Հանրապետության հրապարակի ձևավորումը և տոնածառները տարբերվելու են նախորդ տարիներից. այս տարի ավելի շատ լուսազարդեր կլինեն։ Տոնակատարությունների առթիվ քաղաքապետարանը մի շարք միջոցառումներ է նախապատրաստել երևանցիների համար: Ամանորյա միջոցառումները կսկսվեն Հանրապետության Հրապարակում դեկտեմբերի 31-ին կայանալիք տոնական համերգով, իսկ Նոր Տարվա գալուստը կազդարարի հրավառությունը: Սուրբ Ծննդյան տոնին նվիրված համերգին կմանսկացեն էթնիկ համությներ. սա արդեն ավանդույթ է դարձել»,- հայտարարել է Մովսիսյանը:
Խոսելով տոնածառի մասին` վարչության պետը նշել է, որ 27 մ բարձրություն ունեցող «երևանյան գեղեկցուհին» ամենաբարձրն է համարվում ԱՊՀ երկրների տարածքում: Նա նաև նշել է, որ քաղաքապետարանի կողմից ներկայացված Ձմեռ Պապի ծառայություններն անվճար են լինելու:
Տոնական միջոցառումների և Հանրապետության Հրապարակի ձևավորման համար Երևանի քաղաքապետարանը հատկացրել է 50 մլն դրամ (մոտավորապես 170 հազ. դոլար):
