Վարդան Մալխասյանը ազատ արձակվեց

Դեկտեմբերի 10-ի առավոտյան Վարդաշենի բանտից ազատ է արձակվել Հայ Կամավորականների համախմբում նախաձեռնության անդամ Վարդան Մալխասյանը: Նրան դիմավորել են նախաձեռնության անդամները: Վարդան Մալխասյանը ձերբակալվել էր 2006 թ. եւ դատապարտվել երկու տարի ազատազրկման: Մեղադրանքը եղել էր սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելը: