Հակակոռուպցիոն կենտրոն Լոռու մարզում

«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության «Շահերի պաշտպանության և աջակցման կենտրոնի ստեղծում և գործարկում Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում» Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի ծրագրի շրջանակներում վաղը Լոռու մարզում կբացվի հակակոռուպցիոն կենտրոն։

Կենտրոնը իր մասնաճյուղերը կունենա նաև Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր, Ալավերդի քաղաքներում։

Հակակոռուպցիոն կենտրոնը կոռուպցիայից տուժած քաղաքացիներին կտրամադրի անվճար իրավաբանական խորհրդատվություն, կիրականացնի խախտված իրավունքների դատական պաշտպանություն։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը քաղաքացիներին անանուն և անվճար խորհրդատվություն կտրամադրի նաև թեժ հեռախոսագծի միջոցով` 0 8000 1112։