NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Կամավորների միջազգային օր
Դեկտեմբերի 5-ը Կամավորների միջազգային օրն է, որ սահմանվել է ՄԱԿ-ի կողմից 1985թ.: Այդ ժամանակվանից ամեն տարի այս օրն աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են միջոցառումներ՝ ի պատիվ տարբեր ոլորտներում հանդես եկած կամավորների:
Հայաստանում նույնպես այսօր նախատեսված են միջոցառումներ: Առաջին անգամ կկայանա նաև «Տարվա լավագույն կամավոր» մրցանակաբաշխությունը, որն իրականացնում է «Երիտասարդությունը հանուն խաղաղության և զարգացման» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանում ՄԱԿ-ի կամավորական ծրագրի հետ համատեղ: Մրցանակներ են սահմանվել Տարվա լավագույն միջազգային կամավոր, ամենաերիտասարդ, ամենափորձառու կամավոր և այլ անվանակարգերում:
Source Url:
