NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Եվս երեք վճիռ ընդդեմ Հայաստանի հանրապետության
Առաջիկա օրերի ընթացքում արդարադատության նախարարությունը կստանա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ծանուցումն այն մասին, որ Հայաստանի դեմ ՀՀ քաղաքացու երեք հայց է բավարարվել, հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարության լրատվական ծառայությունը:
Դեկտեմբերի 2-ին Եվրոպական դատարանը բավարարել էր ՀՀ քաղաքացիներ Լավրենտի Կիրակոսյանի, Արման Մխիթարյանի և Մյասնիկ Թադևոսյանի հայցերն ընդդեմ Հայաստանի: ԵԴ որոշման համաձայն, Հայաստանը պարտավոր է իր երեք քաղաքացիներին վճարել կրած բարոյական վնասի համար 4500 եվրո և ևս 3000 եվրո` կատարած ծախսերի համար: ՀՀ քաղաքացիներ Կիրակոսյանի և Մխիթարյանի հայցը վերաբերում էր 2003-ի նախագահական ընտրությունների, իսկ Թադևոսյանի հայցը` 2004-ի ապրիլյան դեպքերի ժամանակ իրավունքների խախտմանն ու կիրառված վարչական կալանքին:
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ որոշումներով, որպես կանոն, դրամական փոխհատուցումներ են տրվում հայցվորներին։ Իսկ այդ գումարները ՀՀ պետական բյուջեից են։
