NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դատարանների շենքերի կառուցումը կշարունակվի
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով այժմ կառուցվում են Ճամբարակի, Նոյեմբերյանի, Վարդենիսի, Ալավերդու, ինչպես նաև Եղվարդի դատական շենքերը, որոնք շահագործման են հանձնվելու 2009 թվականին, տեղեկացնում է ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարը։
Առաջիկա տարիների ընթացքում բավարար միջոցների առկայության պարագայում նախատեսվում է մինչև 33 դատական շենքերի վերակառուցում և վերանորոգում (այդ թվում՝ Աբովյանի, Հրազդանի, Թալինի, Արթիկի դատական շենքերի վերակառուցումը)։
Վերջին տարիների ընթացքում Համաշխարհային բանկի ծրագրերի շրջանակներում կառուցվել են 13 դատական շենքեր, մասնավորապես, Վերաքննիչ դատարանների համալիրը, Կենտրոն և Նորք-Մարաշ, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի և Նուբարաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Ավան և Նոր Նորք, Աջափնյակ և Դավթաշեն համայնքների, Շենգավիք համայնքի առաջին ատյանի դատարանների շենքերը, ինչպես նաև Շիրակի, Արմավիրի, Լոռու, Արարատի, Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանների կենտրոնական նստավայրերի շենքերը և այլն։
