NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հասարակական խմբի երկորդ զեկույցը
Մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման հասարակական հանձնախումբը տարածել է «Միջազգային հանրությունն ու մարտի 1-ի իարդարձությունները» վերնագրված իր երկրորդ զեկույցը, ուր բազմաթիվ փաստերին զուգահեռ ներկայացված են նաև միջազգային կառույցների գնահատականները՝ հետընտրական շրջանում ստեղծված իարվիճակի մասին։Մասնավորաբար։
Փետրվարի 20-ին տարածած հաղորդագրության մեջ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան ասում է. «Բոլոր դժգոհությունները պետք է մանրակրկիտ հետաքննվեն, և պետք է անդրադարձ կատարվի ընտրությունների արդյունքում արձանագրված բոլոր խաախտումներին»։
Այն ժամանակ գործող ԵԱՀԿ նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան հաղորդագրություն է տարածել, որում դատապարտել է Երևանում խաղաղ ցուցարարների դեմ ուժի կիրառումը. «Անհանգստացած եմ վիրավորների առկայության մասին տեղեկություններով։ Հորդորում եմ իշխանություններին ազատ արձակել ձերբակալվածներին և ևս մեկ անգամ երկխոսության կոչ եմ անում իշխանություններին և ընդդիմությանը»։
Մարտիմեկյան դեպքերին անդրադարձել է նաև ՄԱԿ–ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Լուիզ Արբորը, ով մարտի 2-ին հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Անչափ անհանգստացած եմ անցյալ շաբաթ օրը Երևանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ 8 զոհերի և բազմաթիվ վիրավորների մասին ստացված տեղեկություններով և արտակարգ իրավիճակ հաստատելու կապակցությամբ։ Ինձ հատկապես անհանգստացնում են այն հաղորդագրությունները, որոնց համաձայն՝ ուժ է գործադրվել խաղաղ ցուցարարների նկատմամբ և որ ձերվակալվում են ընդդիմության ներկայացուցիչները»։
Արբորը կոչ է արել իշխանություններին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և ձերբակալության ամեն մի դեպքի համար հետևել օրենքի տառին։ Զեկույցում առկա են նմանատիպ բովանդակությամբ բազմաթիվ հաղորդագրություններ, որոնք տարածել են միջազգային կառույցները։
Զեկույցում գրված է, որ Ռոբերտ Քոչարյանի վարչակարգը օգտագործեց արտերկրից ստացվող անհետևողական և հակասական ուղերձները, գնահատականներն ու արձագանքները՝ ընտրություններին հաջորդած ընդդիմության հանրահավաքը բռնությամբ, այնուհետև հրազենի և մարտական փամփուշտների միջոցով ճնշելու համար։
Զեկույցում նաև ասվում է, որ նախագահական ընտրություններից դեռ ամիսներ առաջ խմորումներ են առաջացել ՀՀ իշխանություների և ընտրությունները դիտարկող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ի միջև։ Այս կազմակերպության հետ հարաբերություններում որոշակի լարվածություն է առաջացել, հատկապես Հայաստանի կողմից ռուսական նախաձեռնությանը միանալուց հետո։ Սակայն զեկույցի հեղինակները պնդում են, որ, այնուամենայնիվ, ԺՀՄԻԳ–ի գնահաատականը հեռու էր անաչառ լինելուց, և դրա վկայությունն է մայիսի 30-ին հարպարակված ընտրությունների դիտարկման վերջնական զեկույցը, ուր 20 էջ նվիրված էր նախընտրական շրջանում գրանցված խախտումներին։
«Զավեշտական է արձանագրել ընտրություններից առաջ տեղի ունեցած խախտումենրի այդ հսկայական ծավալը և անտեսել դա զեկույցի առաջին տողում նշելով, որ նախագահական ընտրությունները հիմնականում համապատասխանել են ԵԱՀԿ պարտավորություններին և միջազգային չափանիշներին նախընտրական շրջանում և քվեարկության ժամերին»,– մեջբերված է զեկույցում։
«Փետրվարի 20-ի՝ Միջազգային դիտորդական առաքելության Նախնական եզրակացությունը հետագայում, կարծես, սրբագրվեց ԺՀՄԻԳ–ի Վերջնական զեկույցում, բայց դա տեղի ունեցավ նշանակալի ուշացումով՝ մարտի 1-ի ողբերգությունից միայն 3 ամիս անց։ Նախնական եզրակացության հեղինակները, «հիմնականում» դրական գնահատելով ընտրությունների արդյունքները, Հայաստանի իշխանությունների առաջ, կամա, թե ակամա կանաչ լույս վառեցին՝ ընտրություններում կիրառված կեղծիքը, տոտալ միակողմանի պրոպագանդան, սպառնալիքն ու ահաբեկումը, ֆիզիկական բռնությունները շարունակելու և մարտի 1-ի գագաթնակետին հասցնելու համար»,– նշված է զեկույցում։
