NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Նախարարը խոստանում է նոր քաղաքականություն
Բանակում անձնակազմի հրամանատարների կողմից հասցված վիրավորանքն անընդունելի է, կարծում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Հանրապետական հավաքակայանում զորակոչիկների ծնողների հետ հանդիպման ժամանակ Սեյրան Օհանյանւը ասել է, որ «ՀՀ պաշտպանության նախարարությունը խրախուսում է բանակում հրամանատարակազմի կողմից ցուցաբերած խստությունը, սակայն այն չպետք է վերածվի զինվորի անձի նկատմամբ հասցված վիրավորանքի: Մենք մտադիր ենք նոր քաղաքականություն կիրառել այն հրամանատարների նկատմամբ, ովքեր խախտում են միջանձնային հարաբերությունների էթիկան: Ազգային բանակում ծառայելը կօգնի ձեր որդիների մեջ մարդկային լավագույն արժանիքների ձևավորմանը», - նշել է Օհանյանը:
Նախարարը շնորհակալություն է հայտնել զորակոչիկների ծնողներին վստահության համար, իսկ զորակոչիկներին մաղթել է հաջող ծառայություն։
