Հաշմանդամները՝ դոնոր

Հայկական «Փյունիկ» հասարակական կազմակերպության 50 հաշմանդամներ աշխարհում առաջին անգամ ոսկրածուծի ռեեստրի դոնորներ դարձան, հայտարարել է «Փյունիկ» միության ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սարգսյանը։

«Այս նախաձեռնությունը բացառիկ է ոչ միայն նրանով, որ աշխարհում նմանը չունի, այլև նրանով, որ հաշմանդամներն են ոսկրածուծի դոնորներ դառնում սակավարյունությամբ ու արյան այլ հիվանդություններով տառապողների համար։ Այսպիսով նրանք, որպես հասարակության անբաժան ու լիիրավ մասնիկ, օգնում են բոլոր կարիքավորներին»,- հայտարարել է Ռուզաննա Սարգսյանը։

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հիմնադրամի նախագահ Ֆրիդա Ջորդանը, որը ներկա էր բարեգործական ակցիային, շնորհակալություն հայտնեց ոսկրածուծի ռեեստրի նոր դոնորներին։
«Ես հպարտ եմ, որ հենց այս բարեգործական ակցիան է վերամիավորում ամբողջ աշխարհի հայերին։ Գտնելով համապատասխան դոնորին՝ մենք անպայման աշխարհում որևէ մեկին կփրկենք։ Սովորաբար ոսկրածուծի դոնորներ ընտանիքի անդամներն են դառնում, բայց մեր ռեեստրը օգնում է ամբողջ աշխարհի հայերի շրջանում գտնել դոնորներ, որոնք ազգականներ չեն»,- ասել է Ֆրիդա Ջորդանը։