NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՒԱԿ–ը ընդդեմ Արաբկիրի թաղապետարանի
Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին, ժամը 11-ին ՀՀ վարչական դատարանում (նստավայրը` ք. Երեւան, Գ. Նժդեհի 23) կլսվի Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցն ընդդեմ Արաբկիրի թաղապետարանի` տեղական ինքնակառավարման մարմնի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու եւ որպես հետեւանք տեղեկատվություն տրամադրել պարտադրելու մասին:
ԻԱԿ–ը ցանկացել է պարզել թե, Արաբկիր համայնքին սեփականության իրավունքով քան՞ի բնակարան է պատկանում (այդ թվում համայնքի հաշվեկշռում քան՞ի բնակարան է •րանցված), որոնցում բնակվում են այն բնակիչները, որոնք չեն սեփականաշնորհել իրենց բնակարանները: խնդրում եմ հայտնել այդ բնակարանների հասցեները: Աջափնյակի թաղապետարանը քան՞ի հայց է հարուցել սեփականության իրավունքով համայնքին պատկանող վերը նշված բնակարաններից բնակիչներին վտարելու պահանջով: Խնդրում ենք, ներկայացնել այդ դատական •ործերի ելքի մասին տեղեկատվություն (քանի՞սն է բավարարվել, քանի՞սը` մերժվել):
Արաբկիրի թաղապետարանը մերժել է հարցվող 4 տեղեկություններից 2-ի մասին տեղեկատվության տրամադրումը, այն է` տեղեկատվություն չի տրամադրել այն մասին, թե Արաբկիր համայնքին սեփականության իրավունքով քան՞ի բնակարան է պատկանում (այդ թվում համայնքի հաշվեկշռում քան՞ի բնակարան է •րանցված), որոնցում բնակվում են այն բնակիչները, որոնք չեն սեփականաշնորհել իրենց բնակարանները, ինչպես նաև չի հայտնել այդ բնակարանների հասցեները:
