Հարձակում հացադուլավորների վրա

Այսօր, նոյեմբերի 27-ին, առավոտյան ժամը 9:00 Մալաթիայի ոստիկանության աշխատակիցները եկել են Եռաբլուր, խորհուրդ տվել ցրվել, հակառակ դեպքում սպառնացել են բռնի բերման ենթարկել ոստիկանության բաժանմունք: Ժամը 10:00 սահմաններում հացադուլի մասնակիցներից երկուսին տարել են բաժանմունք:

Հացադուլի պահանջներն են`

  • չզիջել ոչ մի թիզ հող,
  • Արցախը ճանաչել Հայաստանի անբաժան մաս,
  • անհապաղ ազատել քաղբանտարկյալներին,
  • անհապաղ դադարեցնել քաղաքական հետապնդումները: