NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ջհանգիրյանը կմասնակցի մոր թաղմանը
Նոյեմբերի 22-ին ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին ժամանակավոր ազատ են արձակել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից, որպեսզի նա հնարավորություն ստանա մասնակցել մոր՝ Կլարա Ավոյանի թաղմանը։
Գագիկ Ջհանգիրյանի մայրը մահացել է նոյեմբերի 22-ին` 79 տարեկան հասակում:
Գագիկ Ջհանգիրյանը, ով գտնվում է մեկուսարանում այս տարվա փետրվարից, «Վարդաշեն» պետք է վերադառնա նոյեմբերի 27-ին:
Source Url:
