NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Լրագրողների պաշտպանության կոմիտեն» դատապարտում է
Նյու Յորքում գործող «Լրագրողների պաշտպանության կոմիտե» կազմակերպությունը դատապարտել է «Հետք» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր, «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության ղեկավար Էդիկ Բաղդասարյանը դեմ օրեր առաջ տեղի ունեցած հարձակումը:
«Դատապարտում ենք Էդիկ Բաղդասարյանի դեմ այս այլանդակ հարձակումը եւ կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին ամբողջական հետաքննություն իրականացնել ու պատասխանատվության ենթարկել հարձակվողներին։ Իշխանությունները չպետք է անպատիժ թողնեն լրագրողների դեմ հարձակումները, որոնց նպատակն է լռեցնել հետաքննական լրագրությունը: Բաղդասարյանը ճանաչված հետաքննող լրագրող է, ով լուսաբանում է Հայաստանի կառավարությունում առկա կոռուպցիոն երեւույթները, իսկ վերջերս անդրադառնում էր հանքարդյունաբերության ոլորտում տեղ գտած չարաշահումներին», - ասել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրերի տնօրեն Նինա Օգնիանովան։
