NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Կաշառակերները` բուհերի պատերին
<Միասին> երիտասարդական շարժման անդամները որոշել են Երեւանի պետական համալսարանի, Տնետսագիտական համալսարանի, Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալասարանի, ինչպես նաեւ ԵՊՀ-ի Իջեւանի մասնաճյուղի ուսանողների աջակցությամբ բուհերի պատերին փակցնել այն դասախոսների լուսանկարները, ովքեր կառաշք են վերցնում: Մինչ ծրագրի մեկնարկը եկել էին կառավարություն` հավաստիանալու, որ իրենք բուհ-երում կոռուպցիայի դեմ պայքարի գործում մենակ չեն:
<Կոռուպցիան չարիք է, որը պետք է արմատախիլ անել, երեւույթի դեմ պայքարն ավելի դժվար է հատկապես աղքատության հաղթահարման խնդիր ունեցող երկրներում։Հայաստանն էլ բացառություն չէ>, երիտասարդների հետ հանդիպման ժամանակ նկատել է հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա էլ է ուզում, որ մեր երկրի հանրային կայնքի բոլոր ոլորտներից կոռուպցիային հնարավորինս շուտ դուրս գա: Սակայն, վարչապետը նկատել է, որ հասարակությունն ինքն է հարմարվել երեույթին։ Թե՛ կաշառք վերցնող պաշտոնյան, եւ թե՛ սովորական դասախոսն ու կաշառք տվողը գտնում են, որ իրենք որեւէ վատ բան չեն արել։
Կոռումպացված ոլորտներից մեկն էլ կրթությունն է։ Գաղտնիք չէ, այն հատկապես տարածված է բուհերում՝ կաշառք տալիս է ուսանողը, վերցնում է դասախոսը եւ երույթը դառնում է երկուսի գաղտնիքը:
Չնայած, մինչ ծրագրի մեկնարկը, երիտասարդները խոսեցին վարչապետի հետ, սակայն գերադասեցին չմանրամասնել, այդ կերպ, այսպես ասենք, անակնկալ մատուցելով դասախոսներին: Կազմակերպիչներից Միքայել Մարտիրոսյանի խոսքով նրանք կարող են զգուշանալ, քանի որ <Միասին> շարժման հիմնական գործառույթը վերջիններիս հասարակական պարսավանքի ենթարկելն է։
Երիտասարդները ուշիուշով լսեցին հանրապետության վարչապետին, սակայն այդուհանդերձ հարցրեցին. <Արդյո՞ք կառավարությունը լուրջ է պատրաստվում հակակոռուպցիոն ծրագր իրականացմանը>, որին Տիգրան Սարգսյանը պատասխանել է <Մտավախությունները արտացոլում են այն իրավիճակը, որ կա հանրապետությունում: Դա նշանակում է, որ կոռուպցիան խորը ամատներ է գցել եւ մարդկանց մոտ չկա վստահություն, որ կառավարությունը հետեւողականորեն մինչեւ վերջ գնալու է, որ այս պայքարը իրական պայքար է, եւ ոչ թե ձեւական>:
Երիտասարդներից մեկն էլ առաջարկեց այսուհետ գործածել <Կոռուպցիայի զոհ> արտահայտությունը, որն ի դեպ, Տիգրան Սարգսյանին դուր եկավ: Երիտասարդները հեռացան` 20 օր անց կառավարությունում վարչապետի հետ կրկին հանդիպելու ակնկալիքով:
