NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Միացում» ազգային նախաձեռնության հայտարարությունը
«Միացում» ազգային նախաձեռնությունը, հետամուտ լինելով Հայաստանի ազատագրված տարածքի հանձնումը ենթադրող կարգավորման բանակցայիե գործընթացի քողազերծմանը, նոյեմբերի 14֊ին վաղարշապատ և 18-ին՝ Արմավիր քաղաքների մշակույթի մայր օջախներում նախատեսել է անցկացնել բաց սեմինար, որի ընթացքում պետք է ցուցադրվեր Տիգրան 1սզմալյանի «Արաքսից Կուր, Արցախից Զավախք» վավերագրական կինոնկարը և տեղի ունեար բանախոսություն՝ «Հայաստանի ազատագրված տարածքը և Հայոց պետականության ապագան» անվամբ։
Վաղարշապատի ե Արմավիրի քաղաքային իշխանությունները, սկզբում համաձայնություն արտահայտելով միջոցառման անցկացմանը, այնուհետև ենթարկվելով ԱԱԾ մարմինների ճնշմանը, նախաձեռնության անդամների ու սեփական ժողովրդի առաջ փակել են մշակույթի տների դռները։ Ավելին՝ Արմավիր քաղաքի ոստիկանությունը, շրջափակելով քաղաքի կենտրոնական հրապարակը և ահաբեկելով հանդիպմանը եկած քաղաքւսցիներին, կամեցել է տապալել «Միացման» նախաձեռնությունը։ Ի հեճուկս հարուցված խոչընդոտների, «Միացում» ազգային նախաձեռնության անդամները երթ են կազմակերպել վաղարշապատում դեպի էջմիածնի Մայր տաճարը, իսկ Արմավիրում՝ շրջել են կենտրոնական փողոցներով՝ բարձրակոչելով «Արցախ, Հայաստան, Միացում» և «հող հանձնողը դավաճան է» կարգախոսները։
«Միացում» ազգային նախաձեռնությունը կրկին զգուշացնում է ԼԼ բարձագույն իշխանությանը և իշխանամետ ու ընդդիմադիր քաղաքական բոլոր ուժերին և գործիչներին, որ Հայաստանի ազատագրված ւռարածքի ամբողջական կամ մասնակի հանձնումն անմիջապես հանգեցնելու է խաղաղության և կայունության միակ երաշխիքը հանդիսացող Հայաստանի ներկայիս անվտանգության համակարգի ամբողջական և անդառնալի փլուզմանը և երկրի պաշտպանունակության ոչնչացմանը։ Ուստի, միջազգային սին «երաշխիքների» վկայակոչմամբ Հայաստանի ազատագրված տարածքի որևէ հատվածի ենթադրվող հանձնումը՝ Հայոց պետականության հիմքերը քայքայելուն ուղղված ծանրագույն պետական հանցագործություն է և Հայաստանի քաղաքացիների կյանքի նկատմամբ՝ անհանդուրժելի ոտնձգություն։
«Միացում» ազգային նախաձեռնությունը կոչ է անում ՀՀ ներկայիս իշխանությանը հրաժարվել հայրենի հողերի որևէ մաս հանձնելու պետականակործւսն, անիրագործելի և անհեթեթ ոտնձգություններից և, այսուհետ, կառուցել ՀՀ արտաքին դիվանագիտությունը՝ ելնելով Հայոց պետականության և Հայաստանի բնակչության ռազմական և տարւսծքային անվտանգությունն անվերապահորեն ապահովելու սահմանադրորեն ստանձնած պարտականություններից։
