NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Միացումը» հրավիրում է կինոդիտման
Նոյեմբերի 14-ին, ժամը 17: 00-ին Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքի մշակույթի տանը տեղի կունենա «Միացում» ազգային նախաձեռնության միջոցառումը` նվիրված Հայաստանի ազատագրված տարածքի պաշտպանությանը:
Միջոցառման ընթացքում կցուցադրվի Տիգրան Խզմալյանի «Արաքսից Կուր, Արցախից Ջավախք» վավերագրական ֆիլմը, որին կհաջորդի բանախոսությունը «Հայաստանի ազատագրված տարածքի կենսական նշանակությունը Հայաստանի ապագայի համար» թեմայով:
«Միացում» նախաձեռնությունը ստեղծվել է Հայաստանի ազատագրված տարածքը բանակցային ոտնձություններից պաշտպանելու և Արցախի միացումը Հայաստանին ազգային մեկ պետության սահմաններում ամրագրելու համար:
«Միացում» ազգային նախաձեռնության հիմնադիր անդամներն են Զարուհի Փոստանջյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Գրիզելդա Ղազարյանը, Ալեք Ենիգոմշյանը, Տիգրան Խզմալյանը, Սեդա Մելիքյանը, Հրանտ Տեր-Աբրահամյանը, Ալեքսանդր Քանանյանը։
