NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Բռնել են ՔՀԿ աշխատակցի
ՀՀ ոստիկանության կազմակերպած հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյուքնում կաշառք վերցնելու պահին մերկացվել է Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպեր բաժնի գլխավոր մասնագետ, արդարադատության մայոր Կարապետ Գյոդակյանը։
Ոստիկանություն դիմած քաղաքացին հայտնել է, որ Կ. Գյոդակյանը իրենից պահանջել է 4 հազար ԱՄՆ դոլար կաշառք` դատապարտյալների հիվանդանոցում պատիժ կրող ամուսնուն հիվանդանոցում գտնվելու ժամկետը լրացուցիչ 6 ամսով երկարաձգելու, նրա համար արտոնյալ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև պատժամկետը 2 տարով կրճատելու միջնորդության համար։
Source Url:
