NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դեսպանը հետաքրքրվել է մարտի մեկի գործով
ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղարը տեղեկացնում է, որ նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան տիկին Մարի Յովանովիչին:
Դեսպանը հետաքրքրվել է մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի դատավարության ընթացքից, քրեական դատավարության օրենսգրքի նախագծից, ինչպես նաև Հայաստանում դատաիրավական բարեփոխումներից: Արդարադատության նախարարը հանգամանորեն ներկայացրել է բոլոր հարցերի պարզաբանումները եւ դատաիրավական բարեփոխումների բնագավառի վերաբերյալ մանրամասներ:
Source Url:
