NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Միգուցե պատվիրված սպանություն
Մենք տեղեկացրել ենք, որ երկու օր առաջ Սանկտ Պետերբուրգի Մոսկովյան շրջանում հայ երիտասարդ է սպանվել։ Ըստ ռուսական աղբյուների սպանությունը կարող է պատվիրված լինել։
22-ամյա ուսանողը նոյեմբերի 5-ին Մոսկվայի ժամանակով ժ.21.10-ի սահմաններում, «Ժիգուլի» մակնիշի մեքենայով կանգնել է Բլագոդատնայա փողոցի 24 շենքի կայանատեղում: Մեքենայից դուրս գալուց անմիջապես հետո անհայտ անձինք կրակել են երիտասարդի վրա: Նրա մարմնի վրա մասնագետները հայտնաբերել են 5 հրազենային վնասվածք:
Հայազգի ուսանողը Սանկտ Պետերբուրգում ուներ բիզնես. նրան էր պատկանում «Մյասնով» առևտրի տունը, նա նաև «Զեթ» ակումբի համասեփականատերն էր: Դա թույլ է տալիս ոստիկանությանը ենթադրել, որ սպանությունը եղել է պատվիրված:
Source Url:
