NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հանուն պետական թափանցիկության
ՀՀ կառավարությունը որոշել է հիմնադրման միջոցով ստեղծել «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ:
Կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են` հանրային կապերի, պետական կառույցների թափանցիկության, տեղեկատվության մատչելիության, տեղեկատվության հավաքագրման եւ տարածման գործընթացների վերաբերյալ ուսումնասիրությունների կատարումը, զանգվածային լրատվության միջոցների ընդհանուր եւ թեմատիկ դիտարկման եւ վերլուծության, ԶԼՄ-ների շուկայի վերաբերյալ ուսումնասիրությունների ու դիտարկումների իրականացումը, հանրային կապերի եւ տեղեկատվության ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրությունը եւ ԶԼՄ-ների գործունեության իրավական կարգավորման հետ կապված նախաձեռնություններով հանդես գալը: Որոշմամբ «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կառավարման լիազորությունները վերապահվել են ՀՀ նախագահի աշխատակազմին: Առաջիկա մեկ ամսում պարզ կլինի, թե որտեղ է լինելու կենտրոնը։
