Օտարերկրացիք կորդեգրեն երեք երեխայի

ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ընթացքում համաձայնություն է տվել երեք հայ երեխաների որդեգրմանը Իտալիայի, Կանադայի և Ֆրանսիայի քաղաքացիների կողմից։ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Մալխասյանը, նիստից հետո հայտարարել է, որ երեխաներից մեկը սրտի արատ ունի։

«Մյուս երեխաների համար արդեն կա նրանց ծնողների համաձայնությունը օտարերկրացիների կողմից որդեգրման վերաբերյալ»,- հայտնել է նախարարի տեղակալը։

Վերջին պաշտոնական վիճակագրական տվյալներով, Հայաստանում 2008թ. առաջին կիսամյակում որդեգրվել է 21 երեխա, որոնցից 10-ն՝ օտարերկրացիների կողմից։ Հաշվետու ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, որդեգրման հաշվառման մեջ էր 77 երեխա, որոնցից 39-ը՝ աղջիկ։