NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Քաղբանտարկյալների առողջական վիճակը վատ է
Քաղաքական դրդապատճառներով կալանավորված Սասուն Միքայելյանի, Մյասնիկ Մալխասյանի, Հակոբ Հակոբյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Գրիգոր Ոսկերչյանի և Սուրեն Սիրունյանի փաստաբանները հայկտարարել են, որ իրենց պաշտպանյալների առողջական վիճակը շատ վատ է, իսկ մեկուսարանային պայմաններում նրանք չեն ստանում համապատասխան բուժում և անհրաժեշտություն կա նրանց տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։
Ըստ փաստաբանների, իրենց պաշտպանյալների գործերին ծանոթանալու համար բավականին կարճ ժամանակ է տրվել։ Փաստաբան Հովիկ Արսենյանը տեղեկացրեց, որ 6 ամիս նախաքննություն են իրականացրել, որի ժամանակ չեն հստակեցրել, թե ինչի մեջ են մեղադրվում իրենց պաշտպանյալները։
Հովիկ Արսենյանին հետաքրքրում է, թե այդ որ բարոյական հիմքով են մեղադրանք առաջադրել, երբ դեռ չեն ճշտվել սպանությունների և ոստիկանների վնսավածքների հանգամանքները։ Ի դեպ, Հովիկ Արսենյանը նաև տեղեկացրեց, որ շատ ոստիկաններ ստացել են վնասվածքներ գազի թունավորումից իրենց իսկ օգտագործած գազի հետևանքով։
«Երբ Սամվել Նիկոյանը հայտարարեց, որ ոստիկանները գնդակային վնասվածքներ չեն ստացել, նա տեղյակ էր նաև մյուս զավեշտներից, ինչո՞ւ այդ մասին էլ չի հրապարակում»,– հավելեց Արսենյանը։
Փաստաբանները ասել են նաեւ, որ Հակոբ Հակոբյանի և Մյասնիկ Մալխասյանի կալանքի վերաբերյալ 2 բողոք մուտք է եղել Եվրոդատարան։
