NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Կունենանք մասնագիտական կրթության խորհուրդ
Հայաստանում մինչև 2008 թվականի վերջը կստեղծվի Մասնագիտական կրթության և ուսուցման ազգային խորհուրդ, հայտարարել է, <Գլոբալ զարգացման հիմնադրամի> տնօրեն Արամ Ավագյանը.
<Խորհրդի կազմում կընդգրկվեն կառավարության, գործատուների և արհմիությունների ներկայացուցիչներ, որոնց մասնակցությամբ կիրականացվի համագործակցություն ազգային մակարդակի վրա: Խորհրդի մոդելը, որը կիրառվում է սոցիալական գործընկերության զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրներում, Հայաստանում կներդրվի առաջին անգամ: Այս մարմնի կազմում կընդգրկվի 21 անդամ՝ յուրաքանչյուր կողմից յոթական ներկայացուցիչ: Նման կերպով ոչ պետական հատվածի ներկայացուցիչների թիվը կրկնակի անգամ կգերազանցի կառավարության կողմից մասնակիցների թվին, ինչը թույլ կտա խուսափել միակողմանի որոշումների ընդունումից: Գործատուների և արհմիությունների ներկայացուցիչները միայն պաշտոնյաների ընդդիմախոսները չեն լինի, նրանք նաև հանդես կգան՝ որպես կառավարության համար սոցիալական գործընկերներ:Խորհուրդը խորհրդակցական մարմին կդառնա կառավարության համար և կզբաղվի կրթության ոլորտում քաղաքականության մշակման հարցերով, սակայն նրա որոշումները պարտադիր կատարման ենթակա չեն լինի։ Կառույցի կազմը կլինի բավականին ներկայացուցչական, ինչը կդարձնի այն հեղինակավոր, և նրա անդամների խորհուրդները չեն կարող հաշվի չառնվել լուրջ որոշումների ընդունման դեպքում>, հայտարարել է Արամ Ավագյանը:
