Հայաստանում կա 75 000 գործազուրկ

Հայաստանի համախառն ներքին արդյունքն այս տարվա ինն ամիսներին, շուկայական գներով կազմել է 2 տրիլիոն 604 մլրդ 602.7 մլն դրամ։ Նույն ժամանակահատվածում հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 570 մլրդ 232.2 մլն դրամ։

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, այս տարվա ինն ամիսներին հանրապետությունում արտադրվել է 4 մլրդ 753.2 մլն կիլովատտ ժամում էլեկտրաէներգիա։

Նշված ժամանակահատվածում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 474 մլրդ 331.4 մլն, շինարարության ծավալը` 604 մլրդ 253.4 մլն, մանրածախ առեւտրի շրջանառությունը` 690 մլրդ 058.7 մլն դրամ։ Հանրապետությունում մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալը կազմել է 523 մլրդ 014.8 մլն դրամ։

Այս տարվա ինն ամիսներին հանրապետությունում պաշտոնապես գրացված է եղել 75.3 հազար գործազուրկ, իսկ զբաղվածների միջին անվանական աշխատավարձը կազմել է 88 հազար 581 դրամ։