NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հասանք ՄԱԿ-ի բանաձեւերին
Առաջիկա երկու տարիներին Թուրքիան ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի անդամ է լինելու: Այս առթիվ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քիլիջը հայտարարել է, որ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում Թուրքիայի անդամակցությանը կողմ է քվեարկել նաև Ադրբեջանը։
«Թուրքական դիվանագիտությունը սրան սպասում էր մոտ հինգ տարի։ Դա մեծ պատասխանատվություն է համաշխարհային հանրության առջև, որը Թուրքիային տեղ է վստահել ԱԽ–ում։ Մեր արտաքին քաղաքականությունը հիմնված է աշխարհում խաղաղություն հաստատելու վրա: Որպես ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի անդամ, Թուրքիան կփորձի նպաստել բոլոր սառեցված հակամարտությունների՝ այդ թվում նաև հայ–ադրբեջանական հակամարտության կարգավորմանը, որի վերաբերյալ Անվտանգության խորհուրդը 4 բանաձև է ընդունել>, ասել է դեսպանը:
Հիշեցնենք, որ այդ բանաձեւերում նշված է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է:
