NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Համագործակցություն Չեխիայի հետ
ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի վերջին՝ Երևանում, ՀՀ գլխավոր դատախազության և ՉՀ գլխավոր դատախազության միջև կկնքվի իրավական օգնության և համագործակցության համաձայնագիր:
Այն կպարտավորեցնի կողմերին՝ միմյանց աջակություն ցուցաբերել տարբեր հարցերում, այդ թվում` մինչ հայցի հարուցման փուլը քրեական վարույթներով ապացուցողական նյութերի տրամադրում, մյուս կողմի օգտին առանձին քրեադատավարական գործողությունների կատարում, պաշտոնական բողոքների, ինչպես նաև քրեական վարույթների ընդունում, հանցագործություն կատարած, անհայտ կորած անձանց հետախուզման գործում և այլն:
Նշվեց նաև, որ համագործակցությունը կիրականացվի դատախազության գործունեության, քրեադատավարական և քրեաիրավական նորմերի գործնական կիրառման հարցերով աշխատանքային փորձի փոխանակման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացվող վերլուծությունների և ծրագրի փոխանական միջոցով:
