NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հացպանյանը տուգանվեց հիսուն հազար դրամով
Ֆրանսահայ, Ղարաբաղյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը, ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Արթուր Մեհրաբյանի որոշմամբ տուգանվել է 50 հազար դրամի չափով, լրագրողներին տեղեկացրել է նրա փաստաբան Վարդուհի Էլբակյանը:
Ըստ Էլբակյանի, Հացպանյանը տուգանվել է »«Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 201 հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցանքի՝ «առանց քաղաքացիական հատուկ կացության իրավունքի Հայաստան մուտք գործելու համար»:
Փաստաբանն ասաց, որ ոստիկանությունում կազմվել է արձանագրություն այն մասին, որ Սարգիս Հացպանյանը ստացավ Ռոբերտ Քոչարյանի կարգադրությունը. «Դա ընդամենը ֆաքսից կատարված պատճեն էր, որի օրինականության վերաբերյալ Հացպանյանն արտահայտեց իր տարակուսանքը», քանի որ ոչ կնիք կա, ոչ էլ՝ «իսկականի հետ ճիշտ է» բառերը:
«Ոստիկանությունում ինձ ներկայացվեց երկու փաստաթուղթ, մեկը ոստիկանություն էր ուղարկվել ֆաքսով: Ես ասացի՝ ինչպես պետք է հավաստիանամ, որ դա վավեր փաստաթուղթ է: Նրանք խոստացան, որ վավեր փաստաթուղթը ինձ կհանձնվի երկուշաբթի, որ իմանամ՝ ինչ է դա, ով է կնքել, երբ։ Այդ թղթի բնօրինակը եւս պետք է տան երկուշաբթի։ Ապօրինությունները պիտի վերանան, Հայաստանը պիտի օրինական երկիր դառնա», հայտարարեկ է Սարգիս Հացպանյանը, ով մտադիր է բողոքարկել ոստիկանության որոշումը:
