NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ոչ բոլորն են ընդունում վարքականոնը
Գյումրու հանրային խորհուրդը Գյումրու քաղաքապետի եւ ավագանու հոկտեմբերի 1
ընտրություններից առաջ բոլոր թեկնածուներին առաջարկել է ստորագրել Գյումրու ՏԻՄ
թեկնածուի վարքականոնը:
Ինչպես տեղեկացնում է ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Գյումրու հանրային
խորհուրդը հոկտեմբերի 4-ին Գյումրու ՏԻՄ բոլոր 52 թեկնածուներին եւ քաղաքապետի 4
թեկնածուներին հատուկ նամակներ էր հղել, որոնցում երկու առաջարկ կար նրանց.
ծանոթանալ Գյումրու ՏԻՄ թեկնածուի վարքականոնին, հայտարարել այնտեղ գրված
սկզբունքներն ընդունելու (կամ չընդունելու) մասին եւ ընդունել Գյումրու հանրային
խորհրդում թեկնածուների գաղափարների եւ ծրագրերի լսումների անհատական հրավերները:
Համաձայն վարքականոնի, թեկնածու պարտավորվում է «ընտրողների դիրքորոշման վրա չազդել
ընտրակաշառքով, մրցակիցների հասցեին քննադատություններում պահպանել քաղաքավարության
եւ պարկեշտության նորմերը, չզրպարտել, հրաժարվել չստուգված տեղեկությունների
հրապարակումից, չստել, ընտրվելու դեպքում հանրությանը հաշվետու լինել բոլոր
հնարավոր միջոցներով» եւ այլն:
Հոկտեմբերի 7-ի ընթացքում մինչեւ ժամը 13:55-ը Գյումրու ավանագու անդամության
թեկնածուներից արդեն 14 հոգի Հանրային խորհրդի կենտրոնակայան եւ Հանրային խորհրդի
համակարգողներին արած հեռախոսազանգերով հայտարարել էին, որ ընդունում են Գյումրու
ՏԻՄ թեկնածուների վարքականոնը, եւ պարտավորվում են հավատարիմ մնալ դրան ամբողջ
ընտրապայքարի ընթացքում: Նրանք են.
Վահան Թումասյան` (Քաղաքական մշակույթի «Շիրակ» կենտրոն),
Հրաչ Մելքոնյան (Գյումրու գործող ավագանու անդամ),
Ոսկան Մարտիրոսյան (ՕԵԿ մարզային կառույցի ղեկավար),
Ռուբիկ Մովսիսյան (անկուսակցական),
Ղարիբ Հարությունյան (ՀԱԵ Շիրակի թեմի սոցիալական կենտրոնի երիտասարդական ծրագրերի
պատասխանատու),
Մուրադ Կարապետյան (չի աշխատում),
Միքայել Մնացականյան (Շիրակ օդանավակայանի աշխատակից),
Գագիկ Խաչատրյան (չի աշխատում),
Գագիկ Նիկողոսյան (չի աշխատում),
Հովհաննես Կժդրյան (չի աշխատում),
Վարդան Մելքոնյան (ԳՄԻ դասախոս),
Թորոս Միքայելյան (չի աշխատում),
Հարություն Մխիթարյան (Գյումրի Կենտրոն համատիրություն),
Բաղրամյան Արամայիս (Հայռուսգազարդ ՓԲԸ, աշխատակից)
Գյումրու քաղաքապետի թեկնածուներից երկուսը` Կարապետ Ներսիսյանը (17-րդ դպրոցի
տնօրեն եւ ավագանու անդամ), եւ Դանիել Դարբինյանը (Քաղաքապետարանի աշխատակից),
նույնպես ընդունել են Գյումրու հանրային խորհրդի Վարքականոնի սկզբունքները որպես
ազնիվ ընտրապայքարի կանոններ:
