NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հրադադարի խախտում
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ 2008 թ.-ի հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում կրկին գրանցվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր։ Ադրբեջանական կողմը տարբեր տեսակի փոքր տրամաչափի հրաձգային զենքերով գնդակոծել է սահմանի տարածքում ղարաբաղյան որոշ դիրքեր՝ ինտենսիվ հրաձգություն է գրանցվել Յուսիֆջանլու, Լևոնարխ և Վերին Չայլու գյուղերի մոտ գտնվող ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ պարզաբանել է ԼՂՀ ՊՆ–ն։Մասնավորապես ։
«Ղարաբաղյան կողմի պատասխան գործողություններից հետո հակառակորդը դադարեցրել է գնդակոծումը։ Հրադադարի խախտման արդյունքում ԼՂՀ Պաշտպանության բանակը զոհեր չի կրել», - նշում է Պաշտպանության նախարարություն մամուլի ծառայությունը։
Source Url:
