NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հատուկ ընթերցասրահ կույրերի համար
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության տարածած հաղորդագրության համաձայն, ընկերությունը 1.102 միլիոն դրամ է տրամադրում Հայաստանի ազգային գրադարանին` հատուկ կույրերի և թույլ տեսողություն ունեցողների համար նախատեսված Հայաստանում առաջին ընթերցասրահ հիմնելու համար, ինչը հնարավորություն կտա նրանց օգվել գրադարանի աղբյուրներից։
Հաշմանդամների պահանջներին բավարարող հատուկ ընթերցասրահը նախատեսված է Հայաստանում բնակվող մոտ 5000 կույր և թույլ տեսողությամբ մարդկանց համար. հատուկ ծրագրային ապահովումն ու համակարգիչները կարողանում են տեքստային ազդանշանը վերածել ձայնայինի` այսպիսով հնարավորություն տալով օգտվել ժամանակակից տեխնիկայի ընձեռած հնարավորություններից։ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հատկացրած 1.102 միլիոն դրամով ստեղծվել է ծրագրային փաթեթ, ձեռք է բերվել համկարգիչ ու անհրաժեշտ տեխնիկա։
