Հանրահավաքը չի արտոնվում

Երեւանի քաղաքապետարանը, որոշել է արգելել ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցությանը հոկտեմբերի 17-ին հանրահավաք եւ երթ անցկացնել Երեւանում, հայտարարել է ղեկավար անդամ Արտակ Զեյնալյանը, ով դիմել էր հանրահավաք եւ երթ անցկացնելու հայտով, «կայացրել է միջոցառման անցկացումը արգելելու մասին որոշում»:

Քաղաքապետարանը, ինչպես միշտ առաջարկել է հանրահավաքն անցկացնել «Դինամո» մարզադաշտի հարակից տարածքում: «Երթը քաղաքի հիմնական փողոցներում է նախատեսված եղել, եւ վերջին շրջանում երթերը նույն պատճառաբանությամբ են արգելվում. խցանումներից խուսափելու համար: Երեւանի քաղաքապետարանը պատշաճ ձեւով չի իրազեկել, այս անգամ ընդհանրապես չի իրազեկել կազմակերպչի ներկայացուցչին, որպեսզի նա հնարավորություն ունենա մասնակցելու այդ լսումներին եւ պաշտպանելու իր վստահորդի շահերը», -հայտարարել է Արտակ Զեյնալյանը: Զեյնալյանը, ով մտադիր է քաղաքապետարանի որոշման օրինականությունը վիճարկող հայցով դիմել է վարչական դատարան: