1.58 միլիոն հայկական ատոմակայանին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը 1,58 միլիոն եվրո կտրամադրի հայկական ԱԷԿ-ի ֆիզիկական պաշտպանության համակարգի բարելավման համար։ Համապատասխան համաձայնագիր է ստորագրվել հոկտեմբերի 1-ին Վիեննայում գործակալության, հայկական ԱԷԿ-ի և Energy Repair Garant հայկական ընկերության միջև։ Գումարը տրամադրել է բրիտանական կառավարությունը: