NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Երրորդը Orange–ն է
Հայաստանի բջջային կապի երրորդ օպերատորի լիցենզիան ստանալու մրցույթում առավելագույն գումարն է առաջարկել France Telecom ընկերությունը (ներկայացնում է Orange ապրանքանիշը)։
Մրցույթի ժամանակ France Telecom-ը լիցենզիայի համար առաջարկել է 51 մլն 500 հազար եվրո։ Մրցույթի մասնակից մյուս ընկերությունները՝ Tele2-ը և Digicell-ը, առաջարկել են համապատասխանաբար 45,6 միլիոն եւ 31,6 միլիոն եվրո։
Մրցութային հանձանժողովի նախագահ Անդրանիկ Մանուկյանը նշել է, որ հանձնաժողովը, համաձայն կարգի, պաշտոնապես կհայտարարի մրցույթում հաղթած ընկերության անունը։ Ըստ տրանսպորտի և կապի կապի նախարար Գուրգեն Սարգսյանի՝ մրցույթում հաղթող ճանաչվելու կարևորագույն պայմանն առաջարկված առավելագույն գումարն է։ Մրցութային պայմաններից մեկն էլ այն է, որ երրորդ օպերատոր դառնալ ցանկացող ընկերությունը լիցենզիայի համար պետք է առաջարկեր առնվազն 10 մլն եվրո։
