NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Նոր ժամանակներ» կուսակցության հայտարարությունը
«Նոր ժամանակներ» կուսակցությունը հայտարարությամբ անդրադարձել է Հայաստանում ընտրությունների ինստիտուտին:
«Հայաստանում իշխանությունը զավթած կրիմինալ վարչակարգի սանձարձակ գործունեության պայմաններում ամբողջությամբ խեղաթյուրվել են ընտրական գործընթացները։ Որևէ ընտրություն, որպես այդպիսին, չի կայանում։ Ավելին` ապօրինություններով ու հանցագործ դրսևորումներով ուղեկցվող ,ընտրություններըե վտանգում են պետության բնականոն կենսագործունեությունը` սպառնալով նույնիսկ քաղաքացիների տարրական անվտանգությանը։
Երկրում իշխող վարչակարգի թողտվությամբ ընդլայնվում է արդեն իսկ բրգաձև համակարգ ստեղծած հանցագործ տարրերի անարգել գործունեությունը։ Հայաստանում իշխանության են գալիս քրեական տարրերը, որոնք առաջնորդվում են բացառապես քաղաքական բանդիտիզմի սկզբունքներով։
Որպես արմատական ընդդիմադիր ուժ` «Նոր ժամանակներ» կուսակցությունը գտնում է, որ հանցավոր համակարգի դեմ ուղղված պայքարում հայրենի ընդդիմությունը պետք է վերանայի իր մարտավարությունն ու ռազմավարությունը։ Մեզ անհրաժեշտ են պայքարի նոր մեթոդներ և որակապես նոր ուղիներ, որովետև անցյալում կիրառված բոլոր միջոցներն արդեն սպառել են իրենց։
Ստեղծված իրավիճակում «Նոր ժամանակներ» կուսակցությունը կոչ է անում ընդդիմադիր ուժերին ցուցաբերել խոհեմություն և տեղական ինքնակառավարման մարմիններից մինչև խորհրդարանի նախագահի ընտրություն իրենց գործողություններով չնպաստել կրիմինալ վարչակարգի լեգիտիմացմանը»:
