NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Գրաքննություն
Սեպտեմբերին Մոսկվա կինոթատրոնում նախատեսված էր փաստագրական ֆիլմերի ցուցադրում, որոց թվում նաև ռեժիսոր Տիգրան Խզմալյանի “Սարդարապատ- դեժա վյու” աշխատանքը, որ, ըստ հետագա տեղեկատվության, դուրս էր մնացել ծրագրից, քանի որ այն առաջին գերատեսչական ցուցադրումից հետո ռեժիսորի կողմից վերախմբագրվել էր, կրել լրացումներ և ծավալով էլ մեծացել: Ըստ տեղեկատվության, ցուցադրումից դուրս մնալու բուն պատճառը եղել էր պատմական դեպքերի փոփոխված շեշտադրումները, որոնք իբրև թե պատմականորեն անճիշտ են և անընդունելի:
Հայաստանի Մտավորականների Ֆորումի Ավագանին մտահոգված է, որ ֆիլմը ցուցադրումից հանելու փաստը գրաքննչական բնույթ է կրում, մանավանդ որ, ըստ ֆիլմի հեղինակի, դեպքին նախորդել է ինչ-որ հեռախոսազանգ ինչ-որ տեղից: Ցավալի է, որ միջադեպին մասնակից է նաև կինեմատոգրաֆիստների միության նախագահը, որը հեղինակին պաշտպանելու փոխարեն հայտնվել է ֆիլմը արգելապակեղների շարքում:
Միով բանիվ գործ ունեք հին օրերի հանգույն դասական գրաքնության հետ:
Ավագանին հորդորում է կողմերին` վերստին անրադառնալ տեղի ունեցածին և գործթացը փոխադրել ազատ ժողովրդավարական հուն:
Հայատանի Մտավորականների Ֆորումի Համակարգող խորհուրդը համամիտ է ավագանու կարծիքին:
