NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Պահպանողական կուսակցության հայտարարությունը
Երեւանի Կենտրոն համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել Հայաստանի պահպանողական կուսակցությունը
«Երեւանի Կենտրոնի թաղապետի «ընտրություններ» անվանված ավազակությունը վերջնականապես ապացուցեց, որ պետական հեղաշրջումը լիակատար կերպով ավարտված է Հայաստանում, եւ դրանից ելքն այլեւս հնարավոր չէ կապել որեւէ մակարդակի ընտրության հետ:
Մինչեւ միջուկն այլասերված են երկրի օրենսդիր, գործադիր, դատական, իրավապահ համակարգերը: Միակ կենդանի հատվածը քաղաքացիական դառնալու հայտ ներկայացրած հասարակությունն է, որը եւ պատանդառու իշխանության տոտալ տեռորի վերջին թիրախն է: Հայաստանի Հանրապետությունում հայ էթնոսը դատապարտված է, որի փրկությունը կարող է լինել կա՛մ չարիքի` Սերժ Սարգսյանի եւ վարչակազմի անհապաղ հեռացումը, կա՛մ զանգվածային արտագաղթը: Ուստի կենսական անհետաձգելի հրամայական է ժողովրդի իշխանությունը վերականգնելու պայքարի ռազմավարության վերանայումը»:
ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
