NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Արդեն ունենք ԱԺ նախագահ
ՀՀ Ազգային ժողովը այսօր 110 կողմ ձայներով ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրեց հանրապետական Հովիկ Աբրահամյանին։ Հիշեցնենք, որ այս պաշտոնը թափուր էր մնացել Տիգրան Թորոսյանի հրաժարականից հետո։ Տիգրան Թորոսյանը հրաժարական տալիս, հայտարարեց, որ իր կուսակցական ընկերների հետ անհաղթահարելի տարաձայնություններ ունի։
Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը առաջադրեց հանրապետական կուսակցությունը պաշտպանեցին հանրապետականի հետ կոալիցիա կազմած ԲՀԿ–ն, ՕԵԿ–ը, ՀՅԴ–ն։ Միակ ընդդիմադիր կուսակցության՝ «Ժառանգության» խմբակցությունը առաջադրեց խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանի թեկնածությունը, ով ստացավ 5 ձայն։
Ի դեպ, Լարիսա Ալավերդյանը հայտարարեց, որ ԱԺ նախագահին այսպես փոխելը սխալ է, եթե տարաձայնություններ կային պետք է դրանք բարձրաձայնվեին։
Source Url:
