NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Համագործակցել բոլորի հետ
Պաշտպանության և անվտանգության բնագավառում Հայաստանը որդեգրել է բոլոր շահագրգիռ երկրների հետ համագործակցություն զարգացնելու հստակ ուղեգիծ, ՆԱՏՕ-ի Հայդելբերգի ցամաքային զորքերի բաղադրիչ հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ջոն Գարդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Ըստ ՊՆ տարածած հաղորդագրության, Օհանյանը նշել է, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունն այսօր արդյունավետորեն ծառայում է ՀՀ զինված ուժերում բարեփոխումների իրականացմանը, զինված ուժերի փոխգործունակության կատարելագործմանը, ինչպես նաև Հայաստանի` խաղաղարար գործողություններին արդյունավետ մասնակցությանը` դրանով իսկ նպաստելով վերջինիս` միջազգային անվտանգության ասպարեզում իր մասնաբաժնի ստանձնմանը:
Source Url:
