NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Թոմաս Համմարբերգի կարծիքը
Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների Հանձնակատար [url=http://www.hra.am/file/tomas_ham.rar target=_blank]Թոմաս Համմարբերգն այսօր հրապարակել է[/url] հուլիսի 13-15-ը Հայաստան կատարած այցի վերաբերյալ իր եզրակացությունների ամփոփումը՝ Նախագահական ընտրություններին հետևած հանրահավաքների արդյունքում բռնի իրադարձությունների հետաքննության առաջընթացը գնահատելու նպատակով։
«Կա ազատազրկվածների վերաբերյալ գոհացնող լուծման հասնելու և մարտի իրադարձությունների համար մեղավորներին պատասխանատվության կանչելու հրատապ անհրաժեշտություն։ Ազատությունից զրկված անձանց իրավիճակը շարունակում է լուրջ մտահոգության աղբյուր լինել: Անպատասխան են մնում հարցեր կապված քրեական մեղադրանքների բնույթի և իրականացվող հետաքննության նպատակների հետ»,-ասել է Թոմաս Համմարբերգը։
Հանձնակատար Համմարբերգը նաև ափսոսանք է հայտնել, որ 19 անձանց նկատմամբ քրեական գործերը հիմնված էին միայն ոստիկանական վկայության վրա։ Հանձնակատարը հատկապես մտահոգված էր նախնական կալանքում գտնվող յոթ անձանցով, ներառյալ ընդդիմության հայտնի ներկայացուցիչները. «Անընդունելի է շարունակել կալանքի տակ պահել կամ դատապարտել (նույնիսկ ազատազրկում չնախատեսող պատժամիջոցների) որևէ մեկին զուտ նրա քաղաքական համոզմունքների կամ ոչ բռնի գործողությունների համար»
Այնուհետև Հանձնակատարը անդրադարձել է ազգային հետաքննող հանձնաժողովի ստեղծմանը։ Ողջունելով այս առումով Կառավարության պրոակտիվ մոտեցումը՝ նա առաջարկել է, որ շարունակական ջանքեր գործադրվեն միջազգային փորձագիտական խորհրդատվության և ընդլայնված ու ամբողջապես ընդգրկուն խորհրդակցությունների գործընթացի միջոցով։
Փորձագիտական խմբի ստեղծումը, որին կհանձնարարվի իրականացնել համապարփակ, անկախ, անկողմնակալ ու թափանցիկ քննություն որը արժանահավատ կընկալվի Հայաստանի ողջ բնակչության կողմից, թվում է հասանելի է։ Հուսով եմ, որ այս հնարավորությունը կընդունվի և կշարունակի կառուցողական արձագանքներ ստանալ բոլոր համապատասխան դերակատարներից։
