NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դատավորին քրեական պատասխատվության կանչելու պահանջ
«Պիցցա դի Ռոմա» սրճարանների ցանցի աշխատակիցների կողմից հարկերի խուսափելու գործով մեղադրվողների փաստաբանները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Երևանի Քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանին` նրան մեղադրելով գործը քննելիս երկու պաշտոնական չարաշահում թույլ տալու մեջ:
Այսօր կայացած ասուլիսում փաստաբան Արթուր Գրիգորյանը տեղեկացրել է, որ դատավոր Եվա Դարբինյանն իրեն օրինազանցություն է թույլ տալիս` մի դեպքում մերժելով պաշտպանների միջնորդությունները, իսկ մեկ այլ դեպքում` անտեսելով դրանք: Փաստաբանի խոսքով, դատավորի հետին թվով նշագրված և ձեռագրով ու ջնջումներով գրված որոշմամբ իր պաշտպանյալնեը երկու ամսից ավելի շարունակում են կալանավորված մնալ: Իսկ երբ փաստաբանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, պատճառաբանելով, որ նա գործին ոչ օբյեկտիվ մոտեցում է դրսևորում, վերջինս առանց քննարկման մերժել է այն:
Դատարանի հերթական նիստը նշանակված է եղել սեպտեմբերի 23-ին, սակայն դատավոր այն չեղյալ է հայտարարել` մեղադրյալի առողջական վիճակի ստուգման պատճառաբանությամբ:
Փաստաբանները իրենց բողոքը ուղղում են Հայաստանի նախագահին, վարչապետին, խորհրդարանի նախագահին, արդարադատության նախարարին, Վճռաբեկ դատարանի նախագահին, գլխավոր դատախազին։ Բողոքի պատճենները ուղարկվել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակին, Ամերիկյան իրավաբանների ասոցիացիայի երևանյան գրասենյակին: Փաստաբանները մի քանի անգամ բոյկոտել են դատական նիստը և լքել են դատարանի դահլիճը, ինչի արդյունքում Ե. Դարբինյանի որոշմամբ նրանց նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել:
