NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հասարակական խորհուրդ Ոստիկանությունում
Սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարել է. «Ընդամենը օրերի ընթացքում մենք կունենանք ոստիկանությանը կից հասարակական խորհուրդ, որում կներգրավվեն հիմնականում մտավորականության ներկայացուցիչները՝ գրողներ, երաժիշտներ, գիտնականներ, արվեստի, մշակույթի, սպորտի, բոլոր բնագավառներից ներկայացուցիչներ, ինչու չէ` հասարակական կազմակերպություններից, որոնց միջոցով մենք կարող ենք մեր աշխատանքներն է'լ ավելի թափանցիկ դարձնել... Նրանք կունենան իրավունք` մեր աշխատանքներին մասնակցելուց բացի, ցանկացած ժամանակ վերահսկողություն իրականացնել եւ այդ մասին տեղյակ պահել նաեւ լրատվամիջոցներին»։
Source Url:
