NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ստորագրահավաք Քանաքեռ–Զեյթունում
Վարչական դատարանը` դատավոր Արգիշտի Ղազարյանի նախագահությամբ նախօրեին որոշում է կայացրել Քանաքեռ-Զեյթուն համայնքապետի թեկնածու Մանուել Գասպարյանի բողոքի վերաբերյալ: Դատարանն Մանուել Գասպարյանի ներկայացրած 10 կետերից միայն մեկի հիման վրա է վարույթ հարուցել, որը վերաբերում է քվեաթերթիկների գունաերանգային տարբերություններին: Դատարանը որոշել է, որ նշված փաստը ազդեցություն չի ունեցել ընտրությունների վերջնական արդյունքների վրա:
Մանուել Գասպարյանը մտադիր է դիմել նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Բայց քանի որ ՄԻԵԴ դիմելը երկարատեւ գործընթաց է, ապա Մանուել Գասպարյանը որոշել է օգտվել օրենսդրությամբ նախատեսված մեկ այլ իրավունքից, գործող թաղապետին անվստահություն հայտնելու նպատակով ստորագրահավաք սկսել համայնքի բնակիչների շրջանում, այնուհետ դիմել դատարան թաղապետին պաշտոնանկ անելու հայցով: Ստորագրահավաքը սկսվելու է հոկտեմբերի 1-ից։
